Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Որտեղ մեզ տեսնեք՝ կվախենաք

Որտեղ մեզ տեսնեք՝ կվախենաք
23.07.2023 | 13:37

Դսեղում ենք:

Շատ ծիծաղելի երկրում ենք ապրում:

Պարեկները, որ փայտ թափահարելուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն, մեզ տեսնելով՝ խառնվեցին իրար, տարածաշրջանի բոլոր պարեկներին հավաքեցին մեր շուրջը:

Մի խոսքով, լավ վախեցել էին, դե ճիշտ էլ արել էին, այ տենց, որտեղ մեզ տեսնեք՝ կվախենաք, դուք դրա առիթը հաստա՛տ ունեք։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 2695

Մեկնաբանություններ